Գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում է նախատեսվում առաջիկայում. ՀՀ ԱԱԾ տնօրեն

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են առաջիկայում հանդիպում անցկացնել գերիների ու անհետ կորածների հարցով։

«Գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում դեռ չի եղել, հնարավոր է` առաջիկայում լինի հանձնաժողովների կազմով»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը, քանի որ նման որոշում դեռևս չկա։

Աբազյանը միաժամանակ հորդորեց չշտապել արդյունքների հարցում։

Տեսանյութեր

Լրահոս