Իրանի վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 4–ի

Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված իրանցի զինվորականների թիվը հասել է 4–ի։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ–ները հայտնել էին Իրանի տարածքում Իսրայելի օդային հարձակման ժամանակ երկու զոհված զինվորականների մասին:

«Համզե Ջահանդիդեն և Մոհամմադ Մեհդի Շահրոհիֆարը նահատակվել են շաբաթ առավոտյան Իսրայելի հարձակման ժամանակ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մյուս երկուսը վիրավորվել են, իսկ ավելի ուշ մահացել են։

Տեսանյութեր

Լրահոս