Հաղթանակի գլխավոր հեղինակը վրաց ժողովուրդն է. Վրաստանի վարչապետ

Անցած չորս տարին հատկապես դժվար էր, մենք ստիպված ենք եղել դիմանալ բազմաթիվ դժվարությունների, մենք չէինք կարողանա որևէ հաջողության հասնել, եթե չլիներ վրաց ժողովրդի աջակցությունը՝ իրենց ընտրած կառավարության հետ միասին, Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ասել է «Վրացական երազանք» նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին ակտիվության համար։

«Շնորհակալություն վրաց ժողովրդին՝ փորձառու և իմաստուն ժողովրդին։ Շնորհակալություն միասին կանգնելու համար։ Այս հաղթանակի գլխավոր հեղինակը վրաց ժողովուրդն է։ Մեր ավելի քան մեկ միլիոն համաքաղաքացիներ եկել են ընտրատեղամասեր և պաշտպանել խաղաղությունը՝ մեր երկրի իսկապես պայծառ ու եվրոպական ապագան»,- ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր ընդդիմության հաղթանակի մասին։

Մինչդեռ, տարբեր էքզիթ-պոլեր բավականին հակասական արդյունքներ են ցույց տալիս։

Որոշ էքզիթ-պոլերի համաձայն՝ իշխող կուսակցությունը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը, մյուսների կարծիքով՝ ելնելով ստացած ձայների ընդհանուր քանակից, խորհրդարանում կլինեն ավելի շատ ընդդիմադիր ներկայացուցիչներ։ Edison Research-ի կողմից անցկացված էքզիթ-պոլը, որը կազմակերպվել է ընդդիմադիր Formula հեռուստաալիքի պատվերով:

«Վրացական երազանք»՝ 40,9%; «Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 16,7% («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 16.7%; Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 10,3%; «Գախարիա – Վրաստանի համար» – 8,2%; «Գիրչի» (Յագո Խվիչիա) – 2,3%; «Հայրենասերների դաշինք» / «Alt-info» – 2%; Լեյբորիստական ​​կուսակցություն՝ 2%; Այլ կուսակցություններ՝ 0,9%։

Ըստ այդ տվյալների՝ չորս ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում ստանում են 83 մանդատ, իսկ «Վրացական երազանքը»՝ 67 մանդատ։ Harrys X exit poll, որը կազմակերպվել է ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի պատվերով։

«Վրացական երազանք»՝ 42%; «Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 18%; «Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 13%; «Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 9%; «Գախարիա – Վրաստանի համար»՝ 8 տոկոս։

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով GORBI-ի exit poll-ը։

«Վրացական երազանք»՝ 56,1%; «Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 12,6%; «Միասնություն» («Ազգային շարժում», «Հզոր Վրաստան» ռազմավարություն («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 7%, «Գախարիա՝ Վրաստանի համար»՝ 4.8%; Գիրչի» (Յագո Խվիչիա) – 3% «Հայրենասերների դաշինք» / «Alt-info» – 2,1%։

Տեսանյութեր

Լրահոս