Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
                                    Վրաստանի նախագահը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե Վրաստանի խորհրդարանային ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը։
Հիշեցնենք՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56%:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորի:
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո երկու ժամվա ընթացքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    