Ռուսաստանի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով․ Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Россия-1» հեռուստաընկերության եթերում՝ «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում։

«Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ։ Օրինակ՝ Խերսոնի ուղղությամբ` քիչ ակտիվությամբ, որովհետև այնտեղ իրավիճակը կայուն է, առաջխաղացումներ են եղել։ Ընդհանրապես՝ բոլոր տեղաշարժերը հօգուտ ռուսական բանակի են»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են «ժամանակակից տեխնիկա կիրառելու, հակառակորդի կողմից նույնպիսի տեխնիկայի կիրառմանն արագ արձագանքելու կարողությունները, կուտակված փորձը»։

Տեսանյութեր

Լրահոս