Բաժիններ՝

Կոտայքում «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ են

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս