Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ՝ քննարկելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։

Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հրապարակել ու դրա միջոցով իր անհանգստությունը հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ։

«Ուզում եմ դիմել ՆԳ նախարարին, ում հետ, ցավոք, չեմ կարողանում կապ հաստատել, իմ աշխատակազմը չի կարողանում կապ հաստատել նրա տեղակալի հետ, չի գործում նաև կառավարության պաշտոնական գիծը։ Ուզում եմ դիմել ՆԳ նախարարին ու կոչ անել, որ ոստիկանությունն ավելի արագ ու արդյունավետ արձագանքի միջադեպերին»,- ասել է Զուրաբիշվլինին՝ տեսաուղերձում։

Նա հայտարարել է, որ տարբեր տեղամասերում բռնության գործադրման մասին փաստեր ունի, ընտրատեղամասերում լարված իրավիճակի առկայությունն անընդունելի է։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, որոնք ընթանում են այսօր, 18 կուսակցություն է մասնակցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031