Բաժիններ՝

Մայա Սանդուն ամեն ինչ արել է հանրաքվեի իրական արդյունքները թաքցնելու համար. Զախարովա

Մոլդովայում կեղծվել են եվրաինտեգրման հարցով հանրաքվեի և նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս մասին НТВ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանրաքվեի ամփոփիչ ցուցանիշները՝ 50,46 տոկոս «կողմ» և 49,54 տոկոս «դեմ», ապահովվել են վերջին պահին: Այսինքն՝ կեղծվել են»,-նշել է նա:

Նա նաև հավելել է, որ թեև Մոլդովայի բնակիչները վճռական «Ոչ» են ասել, նախագահ Մայա Սանդուն ամեն ինչ արել է հանրավքեի իրական արդյունքները թաքցնելու համար:

Մոլդովայում նախագահի ընտրությունները և հանրաքվեն տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս