Բաժիններ՝

Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան առանց Մինսկի համաձայնության չի օգտագործի Բելառուսում տեղակայված միջուկային զենքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք առանց իր համաձայնության չի օգտագործի Բելառուսի ունեցած միջուկային զենքը։

Այս մասին հայտնում է Belta գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի՝ բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցին։

«Պուտինը երբեք չի օգտագործի այն զենքը, որը ներկայումս տեղակայված է Բելառուսի տարածքում՝ առանց Բելառուսի նախագահի համաձայնության, դուք պետք է հստակ հասկանաք և պատկերացնեք դա», – ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, եթե խոսվեր երկիրը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառման մասին, ապա Բելառուսն այդ հարցով կխորհրդակցեր Ռուսաստանի հետ։ Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ միջուկային զենքը վախեցնելու գործիք չէ, այլ հզոր զսպող միջոց, և անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ կլինի օգտագործել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս