Բաժիններ՝

Պուտինն ու Մադուրոն քննարկել են ֆինանսական և բանկային հարցեր

Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահները քննարկել են բանկային և ֆինանսական ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հետ կապված հարցեր: Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը:

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Վենեսուելայի նախագահի հետ հանդիպմանը Պուտինը կարևորել է՝ ազգային արժույթով վճարման անցնելը: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն աջակցում է՝ Վենեսուելայի՝ ԲՐԻԿՍ-ի միանալու ցանկությանը:

Նիկոլաս Մադուրոն էլ նշել է, որ պատրաստ են ամրապնդել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Վենեսուելան պատրաստ է շարունակել «ընդունել ռուսական ներդրումները» և զարգացնել առևտրա-քաղաքական կապերը։ Մենք BRICS-ի ճանապարհին ենք, քանի որ սա հավասարակշռության ուղի է»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս