Թուրքիան կարող է միանալ ԲՐԻԿՍ-ին, ՆԱՏՕ-ի անդամ լինելը դրան չի խանգարում. Պեսկով
ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոչընդոտ չէ, որ Թուրքիայի միանա նաեւ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «НТВ»-ին տված հարցազրույցում:
«ԲՐԻԿՍ-ի ընդհանուր մոտեցումները չեն հակասում Թուրքիայի անդամակցությանը: ԲՐԻԿՍ-ի շրջանակում համագործակցության գրավչությունը «կամ-կամ»-ի պայման չդնելն է»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: