Թուրքիայի մեջլիսի ղեկավարը պարտադիր է համարել թյուրքական աշխարհի սերտ համագործակցությունը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Անկարայում Ղազախստանի դեսպանատան կողմից «Ղազախստանի Հանրապետության տոնի» առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Քուրթուլմուշը թե՛ խորհրդարանի, և թե՛ ամբողջ թուրք ազգի անունից շնորհավորել է Ղազախստանին և պետության ժողովրդին՝ այդ երկրի հանրապետության օրվա առթիվ:
Թուրք պաշտոնյան այս համատեքստում խոսել աշխարհում տիրող իրավիճակի մասին և ընդգծել թյուրքական պետությունների համագործակցության անհրաժեշտությունը:
«Անխուսափելի և պարտադիր է, որ թյուրքական աշխարհի միջև համագործակցությունը, եղբայրությունը, բարեկամությունն էլ ավելի աճի և գործի էլ ավելի սերտ համերաշխությամբ»,-հավելել է նա: