ՔՊ-ում կհարցաքննեն կուսակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, մասնավորապես՝ որոշ ՔՊ-ականների վարքը։ Խոսքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի ընդհարման մասին է, երբ Քյարամյանն ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել քրեական վարույթին, իսկ պատգամավորը հայտարարեց, որ կալանքը ճնշման միջոց են օգտագործում, եւ պահանջում էր ասել, թե ով է իր որդու համար միջնորդել, հակառակ դեպքում` դա խորհրդարանում պետք է հետեւանքներ ունենա։

Բացի այդ, որոշ ՔՊ-ականներ էլ դաստիարակչական ելույթներ ունեցան ամբիոնից` Քյարամյանին ուղղված։ ՔՊ-ում որոշել են նրան եւս կանչել բացատրության: Աղազարյանին անցած հինգշաբթի Վերահսկող հանձնաժողովն արդեն «հարցաքննել» է եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչու է «արա»-ով խոսել ուժային կառույցի ղեկավարի հետ, մյուս հարցերն էլ վարչությունն է քննելու»

Տեսանյութեր

Լրահոս