Արցախը՝ այդ տարածքը Ադրբեջանինն է եղել ու կա. ՀՀ ԱԺ նախագահ

Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե որտեղից է Ալեն Սիմոնյանը վերցրել այն թեզը, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվել Արցախի վրա։

«Մեր Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետը փորձառու դիվանագետ է և դժվար նման թեզ խորհուրդ տար Ձեզ, ի վերջո այդ հիմարագույն թեզը ո՞վ է խորհուրդ տվել Ձեզ»,– հարցրեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նախօրեին հարցազրույցում ասել էր, որ հարձակվել Ղարաբաղի վրա ու Հայաստանի տարածքները օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանը արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։

«Երբ դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը` որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում (անձանբ ձեր կուսակցությունը) ու հայտարարում էիք, որ դա Ադրբեջան է, բա դուք ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա»,– հավելեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս