ՀՀ-ում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ հարցում
Հեղինակավոր Ամերիկյան Հանրապետական ինստիտուտը` (IRI) «Բրեւիս» հետազոտական ընկերության հետ համատեղ հարցում է իրականացրել Հայաստանում:
Հարցումներից մեկը վերաբերում է նրան, թե, որ կառույցի աշխատանքից են գոհ քաղաքացիները: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաշատը գոհ են Զինված ուժերից (Պաշտպանության նախարարությունից), իսկ դժգոհ՝ ՀՀ Խորհրդարանի աշխատանքներից։