Բաժիններ՝

Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով

«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով:

Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը, իսկ հ.2 «Ա» երթուղու աշխատանքը կկազմակերպվի բնականոն ռեժիմով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031