Թուրքիայում ընդդիմադիր 5 կին գործիչ է ձերբակալվել

Ձերբակալվել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աքթինի հետ միասին ձերբակալվել են նաև Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ու «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (DBP) անդամ շրջանների ղեկավարների օգնականները:

Ձերբակալվածների ըդնհանուր թիվը 5-ն է և բոլորն էլ կանայք: Նրանք բերման են ենթարկվել իրենց տներից:

Ձերբակալության հիմքերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031