Բաժիններ՝

Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել

Ալբանիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք շշառումբեր, քարեր ու ծանր առարկաներ են նետել կառավարական շենքերի վրա, փչացրել են համայնքային սեփականությունը՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ցուցարարները Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի, նեպոտիզմի և ընդդիմությանը լռեցնելու փորձերի մեջ։ Նրանք նաև դեմ են արտահայտվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սալի Բերիշային կոռուպցիայի մեղադրանքով տնային կալանքի տակ պահելու մեջ։ Բերիշան հերքել է իր դեմ մեղադրանքները։ Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել խորհրդարանի անդամ Էրվին Սալիանջիին, որին անցյալ շաբաթ ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարարի դեմ, ըստ իշխանությունների, «կեղծ հայց» ներկայացնելու համար։

Մայրաքաղաք Տիրանայի փողոցներում ավելի քան 1000 ոստիկան է տեղակայվել։ Ցուցարարները հավաքվել են վարչապետի գրասենյակի, այնուհետև Ներքին գործերի նախարարության, Տիրանայի քաղաքապետարանի առջև՝ անկարգություններ անելով, շշառումբեր նետելով, այրելով աղբամաններ, տապալելով ցուցանակներ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ ցուցարարները մոտեցել են խորհրդարանին։ 10 ոստիկան վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս