Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրը WCIT-ի միջոցառման ժամանակ հոսանքազրկվել է․ ՀԷՑ-ը պարզաբանում է

Այսօր ժամը 11:05-ից 12:00-ը Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում:

Ինչպես հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից համալիրը սնող երկու մալուխների վնասումն է:

«ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հայտարարությամբ հանդես կգանք ավելի ուշ»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս