![](/banners/BeFunky-design.jpg)
2024թ․ հոկտեմբերի 7-ի դրությամբ՝ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/imgonline-com-ua-Resize-3EeGH4lp8Ba9o7O.jpg)
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։