Բաժիններ՝

Իսրայելը հեռահար հարված է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին

Իսրայելը հայտարարել է, որ ռմբակոծել է Եմենում հութիների թիրախները՝ ի պատասխան վերջին երկու օրերին նրանց կողմից Իսրայելի վրա հրթիռների արձակման։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա ևս մեկ ճակատ է բացում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունում։

Ըստ հութիների առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել, 29 մարդ՝ վիրավորվել։

Ըստ բնակիչների՝ Հոդեյդա նավահանգստային քաղաքի մեծ մասում էլեկտրամատակարարումը խափանվել է։ Իսրայելը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ի հարվածների ընթացքում տասնյակ օդանավերի, այդ թվում՝ կործանիչ ինքնաթիռների միջոցով հարվածներ է հասցրել Հոդեյդայում տասնյակ էլեկտրակայանների և նավահանգստի, ինչպես նաև Ռաս Իսայի նավահանգստին։Հութիները 2023 թ. հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության ընթացքում պարբերաբար հարվածներ են հասցրել Իսրայելին և Կարմիր ծովով անցնող նավերին։ 

Սեպտեմբերի 28-ին հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի ուղղությամբ, որն, ըստ Իսրայելի, խոցվել է։

Հութիների կողմից արձակված ևս մեկ հրթիռ խոցվել էր սեպտեմբերի 27-ին։Սեպտեմբերի 23-ից Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև Բեյրութին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից ավելի քան 1000 մարդ է զոհվել, 6000 մարդ՝ վիրավորվել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս