Բաժիններ՝

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի Մաստերս մրցաշարում:

Պեկինի Մաստերս մրցաշարի մեկնարկում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակ տոնեց: Կանանց մենախաղի անդրանիկ տուրում Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Էմինա Բեկտասի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 6:2, 7:5 հաշվով:

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը Պեկինի այս մրցաշարում Էլենա Օստապենկոն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս