Բաժիններ՝

Սիրիայի Տարտուս քաղաքի վրա հրթիռներ են արձակվել

Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքի վրա հրթիռներ են արձակվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության իր աղբյուրներին։ 

Աղբյուրները նշել են, որ ՀՕՊ ուժերը խոցել են մի քանի հրթիռ, որոնք, ենթադրաբար, եղել են իսրայելական։ Իսրայելի ռազմական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները։ Սեպտեմբերի 23-ից, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս