![](/banners/BeFunky-design.jpg)
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին
![](https://168.am/wp-content/uploads/2024/09/imgonline-com-ua-Resize-guJTHU3thbyYOuh.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։