Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Իսրայելը «շատ վտանգավոր» շտրիխ կոդերով թռուցիկներ է նետում Լիբանանի տարածք

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտնել է, որ Իսրայելը «շատ վտանգավոր» շտրիխ կոդերով թռուցիկներ է նետում Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովիտ։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Խմբավորումը նախազգուշացրել է, որ հեռախոսով կոդի սկանավորումը «հեռացնում է սարքի ամբողջ տեղեկատվությունը»։ 

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս հայտարարությունը։ «Հեզբոլլահ»-ի մամուլի գրասենյակը չի ասել՝ արդյոք թռուցիկների վրա որևէ այլ բան գրված է թե ոչ։Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։

Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և բնակավայրեր։ «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ:  Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 558-ի, վիրավորների թիվը՝ 1800-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30