Բաժիններ՝

ԱՄՆ-ը համոզիչ չի համարել Ուկրաինայի փաստարկները Ռուսաստանի խորքին հարվածել թույլատրելու համար. WP

Սպիտակ տան եւ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինայի ղեկավարները բավականաչափ համոզիչ փաստարկներ չեն ներկայացրել հօգուտ այն բանի, որ Ռուսաստանում թիրախներին հարվածելը հեռահար հրթիռների օգնությամբ զգալիորեն կազդի պատերազմի ընթացքի վրա, տեղեկացրել է The Washington Post-ը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ղրիմում օբյեկտների դեմ գրոհները, որոնք Ուկրաինան իրականացրել էր ավելի վաղ, ապացուցել են իրենց արդնունավետությունը՝ ստիպելով ռուսական զորքերին նահանջել թերակղզուց։

Ամերիկացի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Ուկրաինայի այս խնդրանքը չի արդարացնում էսկալացիայի վտանգը Ռուսաստանի կողմից։

Նա ընդգծել է, որ հրթիռների պաշարները սահմանափակ են, իսկ Ռուսաստանն արդեն կառավարվող ռումբեր արձակող ինքնաթիռների 90 տոկոսը դուրս է բերել ATACMS հրթիռների գործունեության գոտու սահմաններից։ Այսպիսով, ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը հեռահար սպառազինության հարցում զգալի ազդեցություն չի ունենա մարտական գործողությունների վրա։

Սակայն եվրոպացի զինվորականները եւ դիվանագետներն առարկում են նման մոտեցման դեմ՝ հավաստիացնելով, որ Ռուսաստանին մեծ հեռավորությունից հասցվելիք հարվածները կարող են ավելի ծանրակշիռ ազդեցություն ունենալ հակամարտության վրա, եւ քննադատում են ԱՄՆ հրաժարումը արեւմտյան զենքի օգտագործման սահմանափակումները հանելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս