Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․ Արարատ Միրզոյան

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծվեց Հարավային Կովկասում խաղաղ և կայուն զարգացման համար հիմքերի կառուցման պահն օգտագործելու կարևորությունը։ Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, որը մենք ակնկալում ենք, որ  կլինի փոխադարձ», – նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպմանը նվիրված գրառման մեջ ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30