Բաղրամյան պողոտայում՝ «Անելիք» բանկի դիմաց, բախվել են BMW-ն, Hover-ն ու Mercedes-ը (լուսանկարներ)

Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «Անելիք» բանկի դիմաց, բախվել են 33-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Hover մակնիշի 80 ՕԼ 900 համարանիշի և 30-ամյա Կարապետ Կարապետյանի վարած BMW մակնիշի 35 ՍP 259 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hover-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Բախման արդյունքում վնասվել է մեկ Mercedes G 500 մակնիշի 10 MM 100 համարանիշի ավտոմեքենան, սակայն վերջինիս վարորդը, չսպասելով ԱՊՊԱ-ի ներկայացուցչի ժամանմանը, հեռացել է վթարի վայրից:

7YmhS83TQronyCePkiQ3_tn bz2QyMt2QjqBs5oBPgaa_tn GTXHsXP3ONXhhT8lHnI5_tn HcUyTCYTaDnfpCn4jsJu_tn HooW0La5q7JKaabUrasG_tn j5gqGyAhKswelV6DJjPA_tn jJLcpGWtMC415QRPxsZv_tn kSNy4k2CV30Q1dvE31PZ_tn MtYZxTOxaqyt2kb8pnPC_tn pawVUKvRC8vDVwq1Xlwk_tn WKtnPj3lDlUb3gfV0916_tn wwdhLv7s4bKUdwMqZNqr_tn ZhuPhE6QZyfWulEJfnTi_tn

Տեսանյութեր

Լրահոս