Բաժիններ՝

Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW

Ռուսաստանից տարվա ընթացքում, ըստ պաշտոնական գերատեսչությունների տվյալների, մեկնել է երկրում ապրող ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացի: Ներկայում ՌԴ-ում գրանցված է 6,17 միլիոն օտարերկրյա քաղաքացի:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկատվություն է եղել միգրացիայի հաշվառման պետական ​​տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ», – հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը։

Միևնույն ժամանակ, ամբողջ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն հաշվառման է կանգնել ավելի քան 8,5 միլիոն մարդ, հունիսի վերջին հայտարարել էր ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ 

«ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանի տարածքում: 2023 թվականին մեր տարածք է մուտք գործել 9 միլիոն 973 հազար 338 մարդ: Նրանցից 8 միլիոն 507 հազար 906-ը միգրացիոն հաշվառման է կանգնած», – հայտնել էր Մոսկալկովան։

Իսկ հուլիսին «Ռոսստատ»-ը հաղորդել է, որ վերջին տասը տարվա ընթացքում միգրանտների հոսքը Ռուսաստան կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ:

Պետական վիճակագրականկ ծառայությունում նշել են, որ 2023 թվականին արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն է ժամանել 560 000 մարդ՝ 23 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, երբ ներհոսքը կազմել էր 730 000 մարդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30