Բաժիններ՝

Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է ձորակում

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Վրեժ Կ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Դմիտրի Կ.-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս