Բաժիններ՝

Կոտայքում «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 50 կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ռուբեն Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մինչ օպերատիվորեն կժամաներ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփի միջից օգտագործել են բժշկական պարագաներ, ապա ժամանած շտապօգնության խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս