Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Համաշխարհային Օլիմպիադայում
                                    Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունգարիայի երկրորդ թիմին: Պարտիաները հաղթանակով ավարտեցին սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Մարիամ Մկրտչյանն ու սև խաղաքարերով ելույթ ունեցած Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքիներ գրանցեցին:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյի թիմին, երկրորդ տուրում նույն հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ընտրանու նկատմամբ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    