«Ագրարային համալսարանում տոտալ «բարդակ» է, քաոս». Վահե Սարգսյան
Վահե Սարգսյանը գրում է. «Ստորև ներկայացրինք փաստեր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրական 5 մարմինները՝
1. հոգաբարձուների խորհուրդը,
2. գիտական խորհուրդը,
3. ռեկտորատը,
4. ուսանողական խորհուրդը
5. ուսանողական գիտական ընկերությունը
գործում են կանոնադրական խախտումներով և օրենքից դուրս:
Ստացվում է, որ սույն բուհում տոտալ «բարդակ» է, քաոս:
Ու մենք՝ միամիտներս, սրանցից սպասում ենք, որ իբրև բուհ, մտավորականություն, իբրև ՈՒԽ, ՈՒԳԸ, դուրս են գալու ընդդեմ իշխանության, հանուն դավաճանված Արցախի ու արժեքների:
Այնինչ՝ ամեն մեկն իր միկրոկոմֆորտում փափուկ տեղավորվել ու վայելում է: Սրանց որ ռենտգեն անես՝ սրտի մի անկյունում անթեղած ունի փոքրիկ նիկոլին…
Հ.գ. Էն ազգայինի դեմ պայքարի ելած ԿԳՄՍՆ-ի Ժաննային ու իր խմբակին հարցնենք՝ սկի մի համալսարան չեք կարողանում կարգի բերել և փառահեղ ճամփա անցած բուհը քանդել, գոմի եք վերածել, ակադեմիական քաղաքն էդ ո՞նց եք կառուցելու…»: