Բաժիններ՝

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի հարվածներին, որոնք 16 մարդու կյանք են խլել

Սիրիան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար և միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը երկրի տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Իսրայելի զինված ուժերի հարվածները Սիրիայի Համայի նահանգում գտնվող օբյեկտներին։

«Սիրիան վերահաստատում է իր տարածքային ինքնիշխանությունը պաշտպանելու և օկուպացված հողերն ազատագրելու իր անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքով երաշխավորված բոլոր օրինական միջոցներով», – Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում SANA գործակալությունը։

Սիրիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Իսրայելը Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումներով, ինչպես նաև Գազայի հատվածում պատերազմը շարունակելով՝ ցանկանում է ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը կարող է «անկանխատեսելի և ծանր հետևանքներ ունենալ»։

Դամասկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի հարձակումը։Սիրիան հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է 36 մարդ։Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30