Ալեն Սիմոնյան, ձեզնից բացի` մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են հրաժարվում Արցախից. Մինասյան
Նորից ականատես ենք լինում կեղծիքների մի փնջի, որպեսզի մեզ շեղեն այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ ծառացած լուրջ արտաքին ու ներքին մարտահրավերներից, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Կեղծելով իրականությունը, Դաշնակցությանը մեղադրելով Հայաստանի ինքիշխանությունը զիջելու մեջ՝ այդ նպատակն են հետապնդում։ Մի ուժ է մեղադրում, որը ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունն է ոչնչացնում, որը ոչ միայն ՀՀ-ի ինքիշխանությունն է ոտնակոխ տվել և հանձնել թշնամու բարեհաճությանը, այլև փաստացի որոշել է, որ իրենք պետք է որոշեն, թե Արցախի ժողովուրդն ինչպես պետք է ապրի։ Ձեզանից բացի մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի իրավունքը»,- դիմելով Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց Մինասյանը։



