Բաժիններ՝

«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում

«Յագի» թայֆունը, որն Ասիայում այս տարի մոլեգնող ամենահզոր փոթորիկն է, մեծ ավերածություններ է արել Վիետնամի հյուսիսում, Չինաստանի Հայնան կղզում և Ֆիլիպիններում՝ տասնյակ մարդկանց կյանք խլելով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Վիետնամի օդերևութաբանական գործակալությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ թայֆունի հզորությունը նվազել է, սակայն դեռ առկա է հեղեղումների և սողանքների վտանգ։

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, ըստ նախնական տվյալների, առնվազն 3 մարդ է զոհվել, թայֆունը հեղեղումներ է առաջացրել, հազարավոր ծառեր տապալել և տներ վնասել։

Ընդհանուր առմամբ, Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի։

Չինաստանի Հայնան կղզում թայֆունը 4 մարդու կյանք է խլել, իսկ Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 20-ի, 22 մարդ դեռ անհետ կորած է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30