Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը

Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Ըստ mediahub.am-ի՝ այս մասին են վկայում ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։

Հռչակագրին աջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում։

Ուշագրավ է, որ Երևանի դիրքորոշման փոփոխությունը ակտիվորեն լուսաբանվում ու քննարկվում է նաև ռուսական մամուլում։ Ռուսական Lenta-ru-ն գրում է, որ փաստաթղթի սկզբնական տարբերակում նշվում էր, որ հռչակագրին աջակցել է նաև Երևանը։ Սակայն վերջնական տարբերակում փաստաթղթից անհետացել է Հայաստանի հիշատակումը։

Եվրոպայի խորհրդի անդամները հռչակագիրը ընդունել են սեպտեմբերի 6-ին։ Դրանում նրանք կոչ են անում ստեղծել «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար» հատուկ տրիբունալ, ինչպես նաև թվարկում են Պուտինի, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի այլ քաղաքական գործիչների «ձերբակալման» օրդերները։

 

Տեսանյութեր

Լրահոս