Բաժիններ՝

Կորյունի փողոցում «Կոկա-Կոլայի» բեռնատարը բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը և այն հեռացրեցին։

Կայքը հայտնում է, որ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս