Բաժիններ՝

Հայրը և որդին միջազգային առաքանու միջոցով Հայաստան են ներմուծել «սուբուտեքս» տեսակի 886 հաբ

«Հայփոստ» ընկերության միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ պարզվել է ծանրոցի հասցեատիրոջ  ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանմունքը, որտեղից վերջինս պետք է ստանար առաքանին։ Ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել քաղաքացի Ա.Վ.-ն և վերջինիս որդին՝ Ն.Վ.-ն։

Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով և համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ: Արդյունքում, քաղաքացի Ն.Վ.-ի բնակության վայրից հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս