Բաժիններ՝

Մխիթարյանի տարեկան աշխատավարձն Ինտերում

Capology հարթակը, որը մասնագիտացած է համաշխարհային ֆուտբոլում թափանցիկության բարձրացմանը ու ֆուտբոլիստների աշխատավարձերի ներկայացմանը, հրապարակել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը։ Այս մասին հայտնում է interfootball.am-ը։

Ըստ հարթակի` Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարկերը վճարելուց հետո վաստակում է տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձ։

Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը «ներաձուրիների» 10-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Միլանյան ակումբում ամենաշատը վաստակում է իտալացի Նիկոլո Բարելան, որի տարեկան աշխատավարձը 6,5 մլն եվրո է։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թ. հուլիսին` 95 խաղում դառնալով 7 գոլի ու 13 գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031