Քամալա Հարիսը նախագահի թեկնածու լինելու առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել

Քամալա Հարիսը, որպես նախագահի թեկնածու, առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել: Դա ապշեցուցիչ թիվ է, որը քարոզարշավի մասնակիցները մատնանշում են որպես նրա նորաստեղծ քարոզարշավի ինտենսիվության վկայություն, երբ ընտրությունների օրվան մնացել է 100 օր, գրում է Politico-ն։

Այս հայտարարությունը հնչել է մեկ շաբաթ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անսպասելի որոշում կայացրեց դադարեցնել իր վերընտրման քարոզարշավը և աջակցել փոխնախագահին:

«Փոխնախագահ Հարիսի օգտին դրսևրվող դինամիկան ու էներգիան իրական են, ինչպես և այս մրցավազքի հիմքերը. ընտրությունները շատ մոտ են և կորոշվեն մի քանի նահանգներում փոքրաթիվ ընտրողների կողմից», – գրել է «Հարիսը նախագահ»-ի հաղորդակցության գծով տնօրեն Մայքլ Թայլերը դրամահավաքի մասին հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031