Մուրացանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչներից մեկը այրվածներով տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 27-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի բակում այրվում են ծառեր։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել են կենցաղային իրեր. քաղաքացի Վ. Ա.-ն ուսի շրջանում այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։