Բաժիններ՝

ԱՄՆ 7 խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

ԱՄՆ բաժնետոմսերի շուկան երեկ՝  հուլիսի 24-ին, փակվել է վատագույն արդյունքներով. S&P 500 և Nasdaq ինդեքսներն իջել են, իսկ 7 խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) hսկաների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին։

S&P 500 բազային ինդեքսի 2,3 % անկումը ամնամեծն էր 2022 թ. դեկտեմբերից ի վեր: Իսկ Nasdaq-ի 3,6 % նվազումը դարձել է վատթարագույնը 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրել է ավելի մեղմ կորուստ՝ 1,3 %:

Բացի այդ, չորեքշաբթի օրը դիտվել է Tesla (12%), Alphabet (5%) և Visa (4%) ընկերությունների բաժնետոմսերի անկում։ Սրընթաց անկում են գրանցել նաև Amazon-ի, Apple-ի, Meta-ի, Microsoft-ի և Nvidia-ի բաժնետոմսերը։

Forbes-ի տվյալներով՝ ԱՄՆ 7 խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը (վերը նշված բոլորը բացառությամբ Visa-ի) ընդհանուր առմամբ նվազել է 770 միլիարդ դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս