Բաժիններ՝

45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի համար

ՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը նախագիծը երկայացնելիս նշեց, որ այսպիսով կհաստատվի մոնիթորինգային ծրագրի կատարման ժամանակացույցը։

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է հսկողություն սահմանել ՀՀ-ում արտադրված և արտահանվող բուսական ծագման մթերքի վրա` պարզելու պեստիցիդների, նիտրադների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը։

«Այդ ուղղությամբ ՀՀ-ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ-բանջարեղենների համար։ Այս ծրագիրն արդեն իսկ ներառելու է ամբողջ հանրապետությունը»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում արտադրվող մթերքի որակը ավելի կբարձրանա, ու այն ավելի մրցունակ կդառնա։ Բացի այդ, որակ ապահովող տնտեսվարողներին ՀՀ կառավարությունը կարող է հետագայում համապատասխան օժանդակություն տրամադրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս