«Ինձ փրկելու կարիք չկա». Wildberries-ի հիմնադիրը՝ ստեղծված իրավիճակի մասին

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին: Այս մասին, SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ նա հայտարարել Է Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում։

Ավելի վաղ Վլադիսլավը հայտարարել էր, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ինքն ամռանը հեռացվել է Wildberries-ում աշխատանքից, ուստի Russ ընկերության հետ Wildberries-ի միաձուլման գործարքի կապակցությամբ նրան «փաստի առաջ են կանգնեցրել»։

Վլադիսլավի խոսքով՝ ընթանում է ընկերության ռեյդերային զավթումը։ Նա օգնության համարդիմել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, որը խոստացել է պաշտպանել օրինական բիզնեսը և կնոջը վերադարձնել ընտանիք:

Բակալչուկն իր հերթին հավաստիացրել է, որ ոչ մի զավթում չկա, իսկ իր մոտ ամեն ինչ լավ է և ինքը «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չի դարձել: Նա ակնարկել է, որ երեխաներին չի լքել։

«Ես ոչ մեկից չեմ թաքնվում և ոչինչ չեմ թաքցնում։ Փոքր երեխաները մայրիկիս հետ այժմ արձակուրդում են, իսկ մեծերին անձամբ գնացքով նախորդ օրն այլ քաղաք եմ ճանապարհել։ Ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ էլ աշխատում եմ», – նշել է Բակալչուկը։

Առցանց հարթակի հիմնադիրը նշել է, որ Վլադիսլավն իսկապես տնօրինում է բաժնետոմսերի 1%-ը, սակայն չի մասնակցում ընկերության կառավարմանը: Բակալչուկը հայտնել է, որ վերջերս թիմի հետ որոշում է կայացրել վերափոխվելու անհրաժեշտության մասին՝ աճի և զարգացման տեմպերը պահպանելու համար:

«Գործարքն ամբողջությամբ հավանության է արժանացել։ Ինձ ոչ մեկից փրկել պետք չէ։ Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորեցնում այլմարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել անհասկանալի արշավանքով պատմությունը՝ ինձ համարմեծ առեղծված է»,- նշել է Բակալչուկը։

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Վլադիսլավը որոշել է հանրայնացնել իրենց ընտանեկան խնդիրները: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու անձնական կյանքն այդ մարդուգործն է։

«Ուրախ կլինեմ, եթե ինձ թույլ տան անձնական կյանքի մանրամասները չբարձրաձայնել։ Այնուամենայնիվ, ես հաստատում եմ ամուսնալուծության գործընթացի սկիզբը», – ընդգծել է Բակալչուկը։

Ավելի վաղ Վլադիսլավը հաստատել էր, որ իրեն է պատկանում կնոջ ընկերության բաժնետոմսերի միայն 1 %-ը: Բայց նա կարծում է, որ ամուսնալուծության դեպքում, ամուսնական պայմանագրի բացակայության հիմքով, ամուսինների միջև գույքը պետք է հավասար կիսվի։ Տղամարդը մտադիր է դատարանի միջոցով ստանալ իր գույքային մասը, սակայն հույս ունի, որ գործը դրան չի հասնի:

Գործարարը հայտարարել է, որ ընկերությունների միավորումը «համաձայնեցված էր ամուսնու հետ», և նա ներկա է գտնվել միավորված ընկերության նոր կառուցվածի թոփ-մենեջմենթի շնորհանդեսին: Գրառմանը նա կցել է լուսանկար, որում պատկերված են Բակալչուկները և Ռոբերտ Միրզոյանը։

Readovka տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Russ Outdoor-ը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, բայց ներկայում անցել է ռուսական իրավազորության ներքո:

Լրատվականը նշում է, որ տվյալ ընկերությունն ու Wildberries-ը հիմնել են «РВБ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ իսկապես հոսում են օնլայն առևտրի հարթակի ակտիվները։ Նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն ռուբլի․ արդեն իսկ նրա կառավարման ոլորտ են անցել Wildberries-ի մի շարք ֆիրմաներ։

Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի 18-ին հայտարարել է Russ արտաքին գովազդի օպերատորի հետ միավորվելու մասին։ Այն ժամանակ Բակալչուկը հայտնել էր, որ կգլխավորի միավորված ընկերությունը, իսկ գործարքի մանրամասների մասին խոստացել էր պատմել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Նա ավելացրել էր, որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:

Միրզոյան եղբայրները՝ Ռոբերտը և Լևանը, գովազդի ռուսական շուկայում գործում են արդենշատ երկար ժամանակ։ Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, ծնվել է Թբիլիսիում, 2002 թվականից աշխատում է ռուսական գովազդային շուկայում. այդ ժամանակ նա ստեղծել է «Վերա-Օլիմպ» ընկերությունը։ Հենց նա է ղեկավարում Russ Outdoor-ը 2019 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս