Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի «Փառքի սրահում»
Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի «Փառքի սրահում»: Այս մասին հայտնում է Արսեն Ջուլֆալակյանը:
«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի «Փառքի սրահում» (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։