«Ավելի վատ բան դժվար է հորինել»․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արտերկրում Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զենք գնելուն ուղղելու որոշումը՝ ասել է, որ ավելի վատ բան դժվար է մտածել:
«Այդ գումարները ոչ միայն ըստ էության գողանում են, այլև դրանք դեռ ծախսում են զենք գնելու համար։ Ավելի վատ բան, հավանաբար, դժվար է մտածել»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ գողության այդ գործողությունները չեն կարող անպատասխան մնալ։
«Անշուշտ, այսպես թե այնպես, պատասխան կլինի»,-հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ռուսաստանը, նրա խոսքով, կմշակի իր ակտիվների բռնագրավման մասին որոշման մեջ ներգրավված անձանց իրավաբանական և իրավական հետապնդման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ՌԴ սառեցված ակտիվների եկամուտներից Ուկրաինային ռազմական օգնության համար 1,4 մլրդ եվրոյի առաջին տրանշը կկայանա օգոստոսի սկզբին: