«Իսկանդեր-Մ»-ը հարվածել է Խարկովի մոտի արևմտյան հրահանգիչների տեղակայման կետին. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է տարածել

«Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի հաշվարկը հարված է հասցրել Խարկովի մարզում արևմտյան երկրներից հրահանգիչների և վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

««Իսկանդեր-Մ»-ի հաշվարկով հրթիռային հարված է հասցվել արևմտյան երկրներից հրահանգիչների և վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին Դերգաչի բնակավայրում։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է մոտ 50 արտասահմանցի հրահանգիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հարվածի տեսանյութը։

Տեսանյութեր

Լրահոս