Թուրքիան շուրջ 2.5 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սուդան
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հումանիտար օգնությամբ լի թուրքական նավը հասել է Սուդան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ բեռներում եղել է 1986 տոննա սնունդ, 90 տոննա հիգիենայի պարագա, 128 տոննա հագուստ, 44 տոննա ծածկոց և 160 տոննա բժշկական պարագա:
Սուդան հասած նավը Թուրքիայի Մերսինի միջազագային նավահանգստից դուրս էր եկել հուլիսի 13-ին: