Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։«Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, որոնք պետք է հանել։ Այս հատվածը շատ վտանգավոր է», – Reuters-ին հեռախոսով ասել է Գոֆայի գոտում Աղետների արձագանքման պետական գործակալության ղեկավար Մարկոս Մելիսը։

Նա հավելել է, որ երկու գյուղերում սողանքի տակից հանվել է 157 մարդու մարմին։ «Մենք կարծում ենք, որ այս թիվը կաճի», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս